Սարդարապատում մայիսի 28–ին՝ լրագրողների հետ զրույցում, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց՝ բոլորը պետք է ենթարկվեն վեթինգի, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում ԱԱԾ-ն և ԱԱԾ ղեկավարը։
Վեթինգի արդյունքում նախկին համակարգի հետ ունեցած կապերի բացահայտման վերաբերյալ հարցին Վանեցյանը պատասխանեց․«Ի՞նչ կապեր ունեմ, որ ջրի երես դուրս չի եկել, կա՞ էստեղ մի հոգի, ով նախկին համակարգում չի աշխատել, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը»։
Վանեցյանը նաև հայտնեց, որ Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է նախաքննական մարմնի քննիչի որոշման հիման վրա, ինքը որեւէ առնչություն և միջամտություն չի ունեցել։ ԱԱԾ տնօրենը հավելեց, որ գիտեն, թե ուր է գնացել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը