Մայիսի 27-ին՝ ՌԴ սահմանապահի օրվա նախօրեին, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունում կայացել է հանդիսավոր ընդունելություն, որին ներկա էր նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
ՀՀ ԱԱԾ տնօրենը ողջույնի ու շնորհավորանքի խոսք է ուղղել ՌԴ դաշնային անվտանգության ծառայության զինծառայողներին եւ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության սահմանն ամուր պահելու եւ ծառայությունը պատշաճ կատարելու համար։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Վանեցյանի հրամանով ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են մեդալներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հետ սերտ համագործակցության, սահմանների անվտանգության ապահովման գործում ակտիվ մասնակցության, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ մարմինների ձեւավորման 101-րդ տարեդարձի առթիվ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը