«Ինչպես գիտնք համաձայն մեր սահմանադրության ընտանիքը գտնվում է պետության հատուկ ուշադրության և պաշտպանության ներքո և դրա դրսևորումներից մեկը պետք է լինի ընտանեկան բռնության կանխարգելումը և այդ չարիքի դեմ արդյունավետ պայքարը»,- այս մասին «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Նա նաև նշեց, որ իրենց գերատեսչությունն իրավական ապահովման խնդիրները լուծելու առումով միշտ պատրաստ է աջակցել և համագործակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև քաղհասարակության հետ:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը