23 05 2019

Մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելու դիմումը մուտքագրվել է ՍԴ

Մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելու դիմումը մուտքագրվել է ՍԴ

Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ դիմումը ՍԴ է մուտքագրվել մայիսի 20-ին և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։

«Ի պատասխան մի շարք հարցումների ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում»,- ասվում է ՍԴ հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ