Հատուկ քննչական ծառայությունը ինձ խորհուրդ է տալիս փաստերը չխեղաթյուրել, այն դեպքում, երբ հենց ինքն է խեղաթյուրում իմ խոսքերը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
Խոսելով Քոչարյանի խափանման միջոցի մասին դատարանի վաղը սպասվող որոշումից, փաստաբանը թվարկեց բոլոր հնարավոր ելք ունեցող երեք տարբերակները: Օրբելյանն անդրադարձավ նաև Իմ քայլը դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի դիտարկմանը, թե Արցախի նախագահների միջնորդությունն անօրինական է և այն պետք է մերժվի:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը