16 05 2019

Դատախազությունը քննադատում էր դատախազությանը 2009-ի որոշման համար. Հայկ Ալումյան



«Դատախազությունն այսօր սուր քննադատության ենթարկեց ինքն իրեն, ասաց՝ չի հասկանում ՝ ինչու է 2009 թվականին այսպիսի որոշում կայացվել»,- լրագրողների հետ զրույցում դատական նիստի ավարտից հետո ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով 7-ի գործով հայտնի որոշմանը:

Պաշտպանը նաև նշեց, որ ծայրահեղ անարդար դատավարություն ստացվեց. «Դատական նիստը սկսեցին դատախազները, վերջացրին դատախազները: Դատավորն արեց ամեն ինչ, որ տպավորություն ստեղծվի, որ մեր փաստարկները ջախջախվեցին: Իրականում մեր ոչ մի փաստարկին լուրջ հակափաստարկ չբերվեց: Այս գործն ամբողջությամբ կազմված է տպավորությունների վրա՝ գլխավորապես հանրության վրա»,- նշեց Ալումյանը:

Ալումյանը նաև նշեց, որ դատավարության վերջում դատախազների յուրաքանչյուր փաստարկի հետ կապված հայտարարություն ուներ, որի հնարավորությունը չտրվեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ