16 05 2019

Ինչո՞ւ կառավարությունը ՄԻԵԴ ապացույցներ չէր ներկայացրել․ Գևորգ Կոստանյանի մեկնաբանությունը

Ինչո՞ւ կառավարությունը ՄԻԵԴ ապացույցներ չէր ներկայացրել․ Գևորգ Կոստանյանի մեկնաբանությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 25-ին հրապարակել էր Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը։

ՄԻԵԴ-ը մերժել էր Կառավարության պնդումներն այն մասին, որ 2008թ․-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չի եղել։ Արձանագրել է, որ այդ հավաքի խաղաղ բնույթը հերքող որեւէ ապացույց Կառավարության կողմից ներկայացված չի եղել։ Եվ, հետևելով Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով զարգացրած իր դիրքորոշմանը, եզրահանգել է, որ խաղաղ հավաքի ցրելը չի ունեցել որեւէ հիմնավորում․․․։

«Ինչո՞ւ կառավարությունը չի ներկայացրել փաստարկներ մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքը խաղաղ չլինելու մասին»,- Yerevan Today-ը հարցրեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։

«Կառավարությունը ներկայացրել է այդ պահին առկա բոլոր փաստերը։ Միաժամանակ, զենք և զինամթերքի առկայության մասով կառավարության առարկությունները ներկայացնելու պահի դրությամբ առկա չէին օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր»,- պատասխանեց Գևորգ Կոստանյանը։

Այժմ մեղադրող կողմը հենվում է եվրադատարանի վճռի վրա և նշում, թե ոչ ոք չի ներկայացրել ցույցերը խաղաղ չլինելու վերաբերյալ ապացույց։ Այնինչ ոչ խաղաղ բնույթը կարող է հիմնավորվել օրինական ուժի մեջ եղած դատավճռով, իսկ նման դատավճիռներ կան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ