16 05 2019

Կան մարդիկ, որ 15 անգամ պետք է ասես, նոր մտնի, մեկ է չի մտնում. Ռոբերտ Քոչարյան

Կան մարդիկ, որ 15 անգամ պետք է ասես, նոր մտնի, մեկ է չի մտնում. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ ընդհանուր իրավասությունների դատարանը չորրորդ օրն է, ինչ քննում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը ներկայացնում էր կալանքի նիմնավոր լինել-չլինելու հարցը:

Նա անդրադարձավ մի քանի կետերի՝ մեղադրանքի որոշակիությանը, անձեռնմելիության խնդրին, 300.1 հոդվածին: Դատավոր Դավիթ Գրիգորյանը մի քանի անգամ ընդհատեց փաստաբանին՝ նշելով, որ կրկնում է նախորդ օրերին պաշտպանների ասածը: ՀՀ երկրորդ նախագահը պատասխանեց դատավորին՝ ասելով.

«Հարգելի դատարան, ստիպված ենք դա անում, քանի դատարանը մոռացել է և տեսնում ենք, որ մարդիկ կան, որ 15 անգամ պետք է ասես, նոր մտնի, մեկ է չի մտնում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ