16 05 2019

Երբ գործը թույլ է, մեղադրանքը ներկայացվում է խճճված ձևակերպումներով. Արամ Օրբելյան

Երբ գործը թույլ է, մեղադրանքը ներկայացվում է խճճված ձևակերպումներով. Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ և չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։ Այս մասին մայիսի 16–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել–չլինելու հարցի քննությանը հայտարարեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Փաստաբանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներից մեկը, հայտնեց, որ դատավորը պարտավոր է ստուգել արդյոք նախաքննական մարմինը ներկայացրել է փաստեր, տեղեկություններ այն մասին, որ նախաքննության ընթացքում անձին, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել, նրան պարզաբանվել է մեղադրանքի էությունը, հակառակ դեպքում անձի կալանավորումը և նրա անձնական անձեռնմխելիության սահմանափակումը կհամարվի կամայական և անօրինական։

«Վճռաբեկ դատարանի դիրքորոշման համաձայն, որպեսզի անձը լինի մեղադրյալ, դրա մասին որոշում պետք է կայացվեր, այդ մասին տեղեկացվեր մեղադրյալին, այս դեպքում պարոն Քոչարյանին, նրան պարզաբանվեր իր իրավունքններն ու պարտականությունները»,–ասաց նա՝ նշելով, որ նախաքննական մարմինը 2018թ. նոյեմբերի 2–ին լրացնելով և փոփոխելով Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, դրա էությունը պատշաճ կերպով չի պարզաբանել նրան։

Այնուհետև ըստ պաշտպանի՝ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվել է և ասել, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ և հասկանալի չէ։

Օրբելյանի խոսքով՝ նախաքննական մարմինն առանց բացատրելու մեղադրանքի էությունը, մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատարան։

Այնունետև փաստաբանը նաև անդրադարձավ մեղադրանքի ձևակերպումներին՝ նշելով, որ այն շատ խճճված ձևակերպումներով է ներկայացված՝ առանց կոնկրետության: Օրբելյանը նշեց, որ ինչպես ցույց է տտվել իր փարձառությունը դա հատուկ է թույլ գործերին:

«Ինչպես ասում է գործիչներից մեկը գործը ջուր է, դրա համար մեղադրանքում հատուկ նպատակով բերվում են խճճված ձևակերպումներ, մեղադրական կողմը կարող է գրել ինչ ցանկանա, կարող է բերել Հովհաննես Թումանյան պատմմվածքների ժողովածուն և ասել սա մեղադրանք է»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ