14 05 2019

Քոչարյանի փախուստի ռիսկը ո՞րն է. դատավորի հարցը դատախազին

Քոչարյանի փախուստի ռիսկը ո՞րն է. դատավորի հարցը դատախազին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ դատավարությունը:

Դատավորը խնդրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին պարզաբանել թե ինչ է ցանկանում ասել փախուստի ռիսկ ասելով, որը պարզաբանեց, թե Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13–ի որոշումից հետո, ազատության մեջ գտվելու ընթացքում ցանկություն է հայտնել ՀՀ տարածքը լքել եւ այդ կապակցությամբ խնդրանքով դիմել է վարույթն իրականացնող մարմնին. «Դուք նշեցիք, որ նախաքննական մարմինը մերժել է այդ պահանջը՝ դիտարկելով փախուստի ռիսկը։ Ի՞նչ նկատի ունեիք փախուստի ռիսկ ասելով։ Այսինքն՝ նա դիմում է ասելով՝ ես ցանկանում եմ դիմել փախուստի՞։ Ի՞նչն եք դիտում որպես փախուստի ռիսկ»,- ասաց դատավոր Դավիթ Գրիգորյանը

Մեղադրող դատախազը պատասխանեց, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ՀՀ տարածքից դուրս գալու դիմումը կասկածների հիմք է հանդիսացել

«Համարում եմ, որ այս փուլում, բացի կալանավորիումից, այլ խափնամնա միջոց ի զորու չէ չեզոքացնելու այլ անձանց նկատմամբ անօրինական ազդեցության ռիսկը»,–հայտարարեց դատախազը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ