Հայաստանում արդարացման դատավճիռների քանակը 4-6 տոկոսի սահմաններում է։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա ասաց, որ 2018-ին արդարացման դատավճիռների քանակն ավելացել է՝ նախորդ տարվա համեմատ։ «Մեր վերլուծությամբ նախորդ տարվա արդյունքի պատճառ է դարձել այն, որ անցյալ տարի կառավարության որոշմամբ փոփոխվեցին թմրանյութերի չափերը, և բավականին թմրանյութերի չափով նվազագույն շեմը բարձրացվեց»,- ասաց գլխավոր դատախազը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը