09 05 2019

Պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը դատի է տվել վարչապետին

Պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը դատի է տվել վարչապետին

Կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի նախկին ղեկավար Հայկ Այվազյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետի և վարչապետի աշխատակազմի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Պաշտոնանկ արված պաշտոնյան պահանջում է վարչապետի՝ իրեն ազատելու 01.04.2019 թվականի թիվ 327-Ա հրամանն անվավեր ճանաչել, որպես հետևանք` իրեն զբաղեցրած պաշտոնին վերականգնել, հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով հաշվարկել և վճարել։

Գործը մակագրվել է դատավոր Միքայել Մելքումյանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ