02 05 2019

Արամ Հարությունյանի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

Արամ Հարությունյանի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հայտնել է, որ իր հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել։

«2019թ. ապրիլի 3-ին իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ինձ խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննության առարկա են դառնալու և իրավաբանական գնահատականի են արժանանալու նաև 1996թ.-ին ՀՀ նախագահական ընտրությունները կեղծելու և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու հանգամանքները, որոնք նույնպես հանդիսանում են իմ հաղորդման առարկա:

Հ.Գ. Քանի որ քննիչի կողմից նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, ուստի այլ մանրամասնություններ այս պահին չեմ կարող հայտնել»,- գրել է Արամ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ  հաղորդումը ներկայացնելուց հետո Ա․Հարությունյանն ապրիլի 12-ին հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն և ցուցմունք տվել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ