12 04 2019

Արամ Հարությունյանը 1996-ի ընտրակեղծիքների փաստեր ներկայացրեց ՀՔԾ-ին



Ապրիլի 3-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին։ Այն վերաբերում է 1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելուն, ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելուն, ինչպես նաև իր նկատմամբ բռնություն կիրառելուն և խոշտանգելուն։

Հաղորդումը ներկայացնելուց հետո նա ապրիլի 12-ին հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն:

Մինչ ՀՔԾ-ում ցուցմունք տալը, նա ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ