«Ունենք խնդիրներ կապված դատական իշխանության կայացման հետ: Խոսքը գնում է դատական իշխանության անկախության ապահովման, հանրության կողմից վստահության բարձրացման, արդյունավետության ապահովման մասին»,- ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը՝Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից իրականացվող Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի ներկայացումից հետո ճեպազրույցի ժամանակ:
Yerevan.today-ի հարցին՝ արդյո՞ք ներկայիս դատական համակարգն անկախ է, Քոչարյանը պատասխանեց. «Տարբեր գնահատականներ կարող են լինել, ինձ թվում է այսօր մենք ունենք ամենագլխավորը դատական իշխանության անկախության ապահովման համար՝ դա քաղաքական կամքն է»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը