24 04 2019

Էդգար Ծատինյանի գործով պատադիր քրեական հետապնդում պետք է իրականացվի. Արման Թաթոյան



«Ինֆորմացիան հրապարակվելուց հետո միանգամից կապ ենք հաստատել Էդգար Ծատինյանի մայրիկի հետ և քննարկման վարույթ սկսեցինք, որովհետև դա այնպիսի դեպք է, որ պատադիր քրեական հետապնդում պետք է իրականացվի, և այդ գործը պետք է քննվի քրեական վարույթի շրջանակներում»,- ապրիլի 24-ին լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ Էդգար Ծատինյանին ոստիկանական բաժնում ծեծի են ենթարկել և հիվանդանոցում ոչ պատշաճ բուժօգնություն են ցուցաբերել, որի արդյունքում նա մահացել է:

Անդրադառնալով հարցին, թե Մարտակերտում սպան սեռական բռնության է ենթարկել զինվորին, պաշտպանն ասաց. «Դա շատ անհանգստացնող դեպք է, դեռ չեմ ուսումնասիրել, անպայման կկապնվենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ և կհասկանանք խնդիրը»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ