21 04 2019

Միհրան Պողոսյանին Ռուսաստանում ձերբակալել են

Միհրան Պողոսյանին Ռուսաստանում ձերբակալել են

ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ հետախուզման մեջ գտնվող նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը Ռուսաստանում ձերբակալվել է: Լուրը հաստատել են ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Հատուկ Քննչական ծառայությունից հայտնել են, որ Միհրան Պողոսյանին արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է:

Հիշեցնենք, որ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Միհրան Պոսոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել օֆշորային մեքեանայությունների գործով։ ՀՔԾ-ից հայտնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

13.04.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ