Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի ապրիլի 8-ից 12-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3405 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 7 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 7 զանգ-բողոքի:
Ապրիլի 8-ից 12-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1657 քաղաքացի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը