15 04 2019

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են #SutNikol նախաձեռնության անդամներին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են #SutNikol նախաձեռնության անդամներին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության բաժին՝ կապված Երևանի փողոցներում վաղ առավոտից ակցիա իրականացնող երիտասարդներին բերման ենթարկելու հետ։

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Հիշեցնենք, որ #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Վաղ առավոտից Երևանի փողոցներում տեղի էր ունենում #sutNikol ակցիան: Անդամները եղել են Հյուսիսային պողոտայում, Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամները քաղաքի փողոցները պատում էին #sutNikol նշումներո

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ