12 04 2019

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ բողոքը



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ապրիլի 11-ի դատական նիստից հետո լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիք ունի դատական նիստից, Խուդոյանը նշեց, որ 2 ակնկալիք կարող է լինել. «Իրավական ակնկալիքն այն է, որ բողոքը պետք է բավարարվի, որովհետև դրա իրավական հիմքերը միանշանակ կան, կենսափորձի հիման վրա եղած ակնկալիքից եթե խոսենք, հավանականություն կա, որ այդ բողոքը կարող է մերժվել»:

Անդրադառանալով մեղադրող կողմի առարկություններին փաստաբանն ասաց, որ առարկությունները հիմնականում իավական չեն. «Առարկություն ներկայացնել, որ օրինակ՝ չի կարող հիմք ընդունել պարոն Ազարյանի կայացրած ակտը, որովհետև այդ ակտը ուժի մեջ չի մտնում»:

Փաստաբանները բողոքով խնդրել են դատարանին ճանաչել իրավունքի խախտում. «Այն ժամանակահատվածի համար, երբ պարոն Ազարյանի որոշման հիման վրա հիմք ընդունելով Քոչարյանի անձեռմխելիությունը՝ վերջինս կալանքից ազատվեց, մինչև Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվելը, այդ դատական ակտը ուժի մեջ մտած էր և պետք է հիմք ընդունվեր բոլոր պետական մարմինների կողմից, սակայն վերջիններս այդ դատական ակտի պայմաններում շարունակել են քրեական հետապնդման իրականացումը՝ ինչի իրավունքը չունեին»,- ասաց փաստաբան Խուդոյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն էլ ապրիլի 11-ին մերժել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ