11 04 2019

Մենք առանձնացրել ենք ցուցմունքներ, որոնցով իսպառ հերքվում են մեղադրանքները․ Ալումյան

Մենք առանձնացրել ենք ցուցմունքներ, որոնցով իսպառ հերքվում են մեղադրանքները․ Ալումյան

«Ռոբերտ Քոչարյանը մի քիչ առաջ է ընկել գործի նյութերին ծանոթանալու հարցում, քան պաշտպանները, օբյեկտիվ պատճառներով։ Բացի այդ, բացի գործի նյութերին ծանոթանալուց, պաշտպաններս նաև բողոքներ ենք կազմում, Եվրադատարան գանգատներ ենք կազմում։ Սակայն պարոն Քոչարյանը ևս դեռ ամբողջապես չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին»,- վերաքննիչ դատարանում լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Մենք առանձնացրել ենք ցուցմունքներ, որոնցով իսպառ հերքվում են մեղադրանքները։ Իսպառ։ Ուղղակի իսպառ հերքվում են։ Մի հատ ցուցմունք են գտել Արշակ Կարապետյանի, ով ասում է, որ փետրվարի 24-ից հանձնարարվել է մտցնել արտակարգ դրություն։ Ու ցուցմունքի հիման վրա փորձում են ապացուցել, որ փետրվարի 24-ից Հայաստանում եղել է արտակարգ դրություն, երբ այդ հանգամանքը ցուցմունքով ընդհանրապես չի կարող հաստատվել կամ հերքվել։ Պետք է ուղղակի նայել ամսի 24-ից իրավունքի ի՞նչ սահմանափակումներ են եղել կամ չեն եղել։ Կամ՝ հրամանագիր եղե՞լ է արտակարգ դրության մասին, թե՝ ոչ։ Այ այս մակարդակի իրավական վեճ է գնում»,- ասաց Ալումյանը։

Անդրադառնալով զինված ուժերի ներգրավմանը, ասաց․ «Հիմա էլ զինված ուժերը շատ բաների մեջ են ներգրավված՝ էլ զորավարժություններ, էլ ուսումնական կրակոցներ։ Չի քննարկվում զինված ուժերի ներգրավված լինելը։ Էդ բառախաղերը, էդ բառերի հետ կապված հնարքներն ամբողջությամբ ուղղված են մոլորության մեջ գցել ձեզ ու ձեր միջոցով՝ հասարակությանը։ Իրականում մեղադրանքի մեջ խոսք է գնում՝ զինված ուժերը օգտագործվե՞լ են, արդյոք, մինչև մարտի 1-ը, թե՝ ոչ։ Մինչև այսօր ոչ ոք չի կարող ցույց տալ  մի հատ դրվագ, որ մինչև մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելը զինված ուժերն օգտագործվել են։

Ներգրավված լինելն այնքան լայն հասկացություն է, որ փողոցով շարքով անցնելը կարելի է դիտարկել, որ ինչ-որ ճաչափով ինչ-որ բանի ներգրավված են։

Չկա դրվագ, որ մինչև մարտի 1-ը զինված ուժերն օգտագործվել են։

Համարյա բոլոր վկաների ցուցմունքներով հաստատվում է այս կամ այն չափով այն, ինչ մենք ասում ենք»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ