ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրեական գործ հարուցելուն՝ նշելով, որ այդ գործով իրականացվում է նախաքննություն, ուստի չի կարող շատ մանրամասներ հայտնել:
«Հոդվածը կեղծ փաստաթղթերի օգտագործումն է։Ես միանգամից ուզում եմ սլաքը փոխել Քննչական կոմիտե, քրեական գործի վարույթը գլխավոր դատախազությունը փոխանցել է Քննչական կոմիտե»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Հարցին, թե որքանով է իրավաչափ, որ վարչապետը քրեական գործի ցուցում է տալիս, Վանեցյանը պատասխանեց, որ վարչապետի խոսքը չի մեկնաբանում:
Ֆեյք օգտատերերի դեմ պայքարին անդրադառնալով՝ ԱԱԾ տնօրենը հայտնեց, որ ձերբակալվել է մեկ անձ, որը ֆեյսբուքում ակնհայտ ապատեղեկատվություն էր տարածում։ Խոսքը «դուխով Հայաստան բաց հասարակություն» էջն է:
Հարուցվել է քրեական գործ՝ ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Այլ մանրամասներ կտարածի ԱԱԾ մամուլի կենտրոնը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը