04 04 2019

Կրկին պաշտոնանկումներ՝ այս անգամ ոստիկանությունում․ Shamshyan.com

Կրկին պաշտոնանկումներ՝ այս անգամ ոստիկանությունում․ Shamshyan.com

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Մարտունու բաժնի պետ Արման Մելքոնյանը, որը հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «գեներալի որդի»: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Նրա հայրը ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է:

Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ Վահան Առաքելյանը:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ է նշանակվել Արտակ Մկրտչյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ