Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոր նախագահ է ընտրել՝ Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսին, հաղորդում է РИА Новости-ն:
Նախագահի լիազորությունների ժամկետը կսկսվի սույն թվականի մայիսի 5-ին և կլրանա հաջորդ տարվա մայիսին: Սիցիլիանոսը ՄԻԵԴ-ում որպես դատավոր աշխատում է 2011թ.-ի մայիսի 18-ից: Նոր պաշտոնում նա կփոխարինի իտալացի Գուիդո Ռայմոնդիին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը