25 03 2019

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի բողոքը մերժվել է

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի բողոքը մերժվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, մարտի 25-ին մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը: Այս մասին հաղորդում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը, հիշեցնենք, միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ, ինչը, սակայն, ՀՔԾ-ի կողմից մերժվել էր: Հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր դատարան:

Նշենք նաև, որ մերժման վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանական խմբին դեռ չի տրամադրվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ