Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, մարտի 11-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:
Ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում է ներկայացվել՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին: Հայցադիմումը ներկայացվել է մարտի 1-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը