Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե արդարադատությունը կախում է գլուխը, ապա վենդետան (ինքնադատաստանն) բարձրացնում է իր գլուխը:
Պետությունն իր օրենքներով և համակարգով լուծում է հատուցման («ակ ընդ ական») հարցը և դրանով իսկ՝
1. գտնում է իրական մեղավորին (այս հարցը պարզելու հնարավորությունը շարքային քաղաքացին չունի և կարող է սխալվել).
2. արդարացի պատասխան է տալիս մեղավորի արարքին.
3. տուժողին հեռու է պահում ինքնադատաստանի մտքից և հետևանքներից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը