11 02 2019

Իրավական նոնսենս․ իրավապաշտպանը՝ Մարտի 1-ի գործի մասին․ Սպուտնիկ Արմենիա

Իրավական նոնսենս․ իրավապաշտպանը՝ Մարտի 1-ի գործի մասին․ Սպուտնիկ Արմենիա

Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության հիմնադիր Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում պնդել է, որ մարտի 1–ի գործով քննությունը բազմաթիվ թերություններ ունի։

Ըստ Ալավերդյանի, չի կարելի մեղադրել մարդուն մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել Քրեական օրենսգրքում իրադարձությունների ժամանակ և որոնք քրեական գործի համար առիթ են դարձել։ Փորձագետը դա իրավական նոնսենս է համարել, որը տարակուսանք է առաջացնում նույնիսկ միջազգային մակարդակի ամենահմուտ իրավաբանների մոտ։

«2008 թ.–ի մարտի դեպքերի ժամանակ Քրեական օրենսգրքում 300.1 հոդվածը չի եղել։ Հետևաբար, անհասկանալի է, թե ինչու են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանին ու Սեյրան Օհանյանին, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նման մեղադրանք առաջադրել»,- նշել է Ալավերդյանը։

Նա կարծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պատշաճ ուշադրություն կդարձնեն այդ հանգամանքին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ