Որոշ ժամանակ առաջ Ռոբերտ Քոչարյանին զանգահարել է մոսկվայաբնակ մի հայ և պայմանավորվել ֆիլմում հարցազրույցի համար։ Ռոբերտ Քոչարյանը հարցրել է, թե բացի իրենից, ով է խոսելու, և զանգահարողը պատասխանել է, որ ենթադրվում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը և էլի անձինք, որ դերակատարում են ունեցել մարտմեկյան իրադարձություններում։ Ռոբերտ Քոչարյանը համաձայնել է հարցազրույց տալ, որից հետո հարցազրույց է տվել Ռոման Բաբայանին՝ հայտնի ֆիլմի համար։ Հետո արդեն իմացել է, որ Տեր-Պետրոսյանը և Փաշինյանը հրաժարվել են հարցազրույց տալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։
«Բացարձակապես ոչ մի հոնարր չի տրվել Ռոբերտ Քոչարյանի և նրա մերձավորների կողմից․ նախաձեռնությունը Քոչարյանի կողմից չի եղել, այլ՝ Ռոման Բաբայանի»- ասաց Ալումյանը։
Տեղեկություններին, թե արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ցանկացել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին և մերժում ստացել, Հայկ Ալումյանն ասաց․ «Դեպքը մի քիչ ավելի հետաքրքիր է եղել, ուղղակի միչև չհարցնեմ պարոն Քոչարյանից, չեմ ասի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Ռոման Բաբայանի «Մարտի 1-ի գործը» ֆիլմը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը