30 01 2019

«Բլոգնյուզի» ղեկավարին կանչել են ԱԱԾ

«Բլոգնյուզի» ղեկավարին կանչել են ԱԱԾ

«Բլոգնյուզ» լրատվական կայքի ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանին կանչել են ԱԱԾ հարցաքննության։ Այս մասին Տեր-Նակալյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Մենք ապրում ենք Նոր Հայաստանում...

... որտեղ նախարարը կարծում է, որ հոգևորականը դպրոցում գործ չունի, իսկ տրանսվեստիտ ակիվիստը նախարարությունում` ունի...

... որտեղ ֆինանսական հանցագործության համար նստած հացադուլավորը մահանում ա բերդում, իսկ մարդասպան ահաբեկիչները վայելում են ազատության բերկրանքը ու բախտերն են փորձում ընտրություններում...

... որտեղ քաղաքի մեքենաների կեսը անֆառ ու անակումուկյատոր ա մնացել գողության զարթոնքից, իսկ ոստիկանությունը կրոնական թշնամանքի մասին հեքիաթներով է զբաղվում...

... որտեղ աղանդավորական կազմակերպության քմահաճույքով իրավապահ մարմինները ամենամեծ մեդիա միավորներին են բզբզում ու դա անում են օրինակ` այդ կազմակերպության անդամ հանդիսացող վարչապետի օգնականի միջոցով...

Ինձ վաղը հրավիրել են ԱԱԾ` հարցաքննվելու մի քրեական գործով, որը վերաբերում է լրատվամիջոցների միջոցով կրոնական թշնամանք հարուցելուն:

Ես վաղը փաստաբանի հետ գնալու եմ ԱԱԾ, որպեսզի տեսնեմ, թե ինչ են ինձանից ուզում և ինչու են ինձանից ուզում:

Գժուկներ ջան, դուք էլ մի շեղվեք ու ոչխար պահեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ