29 01 2019

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի հունվարի 31-ին՝ ժամը 14:00-ին: Այս մասին տեղեկացնում է Քոչարյանի փաստաբանական խումբը:

Այսօրվա դատական նիստում պաշտպանական խումբը ներկայացրել է վերաքննիչ բողոքը, ինչից հետո մեղադրանքի կողմը դատարանին խնդրել է ժամանակ տրամադրել ծավալուն բողոքին ծանոթանալու և փաստարկներ ներկայացնելու համար:

Նշենք նաև, որ հիշյալ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին է մակագրվել էլեկտրոնային եղանակով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ