25 01 2019

Յուրի Խաչատուրովը դիմելու է ՄԻԵԴ.Tert.am

Յուրի Խաչատուրովը դիմելու է ՄԻԵԴ.Tert.am

Tert.am-ը գրում է.

«ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Tert.am-ի հետ զրույցում պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել իրենց կողմից առաջ քաշված բազմաթիվ հարցերը` սկսած նրանից, որ կալանքը հնարավոր չէ թույլատրելի լինի, երբ առաջադրված մեղադրանքի հետ առնչությունը հաստատված չէ, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիության, պաշտպանական իրավունքի խախտման հետ կապված հարցերը:

«Մենք Վճռաբեկ դատարանի հետ կապված նաև հարց էինք բարձացրել այն մասին, ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնազերծված խոսակցություններից ակնհայտ է, որ Յուրի Խաչատուրովին կալանավորելը չի հետապնդել իրավական նպատակ, այլ ունեցել է ոչ իրավական նպատակ, եղել է որոշ անձանց ցանկությունների արդյունք և ապօրինի նպատակներին հասնելու միջոց, մասնավորապես ակնհայտ էր, որ խոսակցության մեջ նշում էին` թողեք կալանավորվի, հետո կխոսի, այսինքն` կալանքը հետապնդում էր խոսելու նպատակ: Վճառաբեկ դատարանը այս հարցին ևս ուշադրություն չէր դարձրել, ստանդարտ, շաբլոնային որոշում էր, ինչը խոսում է այն մասին, որ հերթական անգամ խուսափել են արդարդատությանը նպաստող ակտ կայացնելուց »,-նշեց նա:

Միհրան Պողոսյանն ասաց, որ այսպիսի պայմաններում արդարդատությունը ստիպված կլինեն փնտրել ՄԻԵԴ –ում:

«Ակնհայտ է, որ առնվազն կալանքի որոշման ոչ իրավաչափ լինելը, կլասիկ երևում է: Հայաստանյան ատյանները սպառված են արդեն, կդիմենք ՄԻԵԴ»,-շեշտեց նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ