21 01 2019

Մանվել Գրիգորյանը հրաժարվել է դիմել Եվրոպական դատարան

Մանվել Գրիգորյանը հրաժարվել է դիմել Եվրոպական դատարան

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ամիսներ առաջ հրաժարվել է իր կալանքի հարցով դիմել Եվրոպական դատարան։ Այս մասին հունվարի 21–ին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։

«Երբ դատարանները բավարարում էին Մանվել Գրիգորյանին կալանավորելու՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, մենք առաջարկեցինք Մանվել Գրիգորյանին դիմել Եվրոպակա դատարան , սակայն նա հրաժարվեց՝ պատճառաբանելով՝ «Հայաստանին դատի չեմ տա»»,–ասաց նա։

Անդրադառնալով այն տեղեկություններին, թր Մանվել Գրիգորյանը մտադիր է բուժման նպատակով Մեկնել Ֆրանսիա, Լևոն Բացդասարյանն ասաց.

«Մանվել Գրիգորյանը նախքան կալանավորվելը պետք է բուժման կուրս անցներ Ֆրանսիայում, սակայն հայտնի պատճառներով նա չկարողացավ մեկնել։ Նա այժմ ունի մեղադրյալի կարգավիճակով և դեռ հյատնի չէ՝ կգնա Ֆրանսիա , թե՝ ոչ»,–ասաց նա։

Փաստաբանը հերթական անգամ հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանը պատիժ չի կրում և նրան այս պահին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի հունվարի 22–ին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ