ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել.
«Քրեական հետապնդումից մասամբ հրաժարվելու, առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին 2009թ․ մարտի 31-ի որոշում Լրագրողների խնդրանքով որոշման բովանդակությունից ներկայացնում ենք մի փոքրիկ հատված:
«․..-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրականացրել է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն և պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ, մինչդեռ, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009թ․ մարտի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով ըստ էության սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր: Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի ամբաստանյալ ․․․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենաթակա է դադարեցման»,- նշվում է որոշման մեջ: Որոշումն ամբողջությամբ կներկայացնենք առաջիկայում»:
Թեմայի վերաբերյալ փաստաբան Արամ Օրբելյանի մանրամասն անդրադարձը՝ այստեղ:
Նյութում բերված գործի և հոդվածների փոփոխության վերաբերյալ առավել մանրամասն՝այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը