18 01 2019

Ի՞նչ է անում Հայաստանը Սամվել Մայրապետյանի մասով ՄԻԵԴ-ի պահանջը կատարելու համար

Ի՞նչ է անում Հայաստանը Սամվել Մայրապետյանի մասով ՄԻԵԴ-ի պահանջը կատարելու համար

Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանի փաստաբանները ՄԻԵԴ էին դիմել իրենց վստահորդի անձնագիրը ՀՔԾ-ի չվերադարձնելու և արտերկրում բուժումը թույլ չտալու պատճառով։

Եվրադատարանի նամակի արդյունքում անձնագիրը վերադարձվել է, այժմ էլ միջազգային ատյանը դիմել է բուժման վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ