12 01 2019

Փաստաբանի մեքենան վնասելու դեպքով նյութեր են նախապատրաստվում

Փաստաբանի մեքենան վնասելու դեպքով նյութեր են նախապատրաստվում

Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ։

Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։ 

Հիշեցնենք, որ նախօրեին վնասել են գեներալ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան։ Մկրտչյանը լուսանկար է տեղադրել սոցկայքի էջում՝ մակագրելով. «Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական դրսևորումների հետևանքները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ