ՀՀ դատախազությունը նախկին Անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չի բավարարել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը:
2018-ի օգոստոսին Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը