ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ։
Այս մասին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել դեկտեմբերի 21-ին՝ 25 մլն դրամ գրավի դիմաց։
Նշենք, որ Էջմիածնում բողոքի ցույց է, որի մասնակիցները պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարծիք է հայտնել, որ նրանց դժգոհությունը հասկանում է։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը