ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրապարակված հեռախոսազրույցը ցույց տվեց, որ Վանեցյանը Փաշինյանի հետ քննարկել է դատական գործընթացների ընթացը և արդյունքները, կալանքի որոշումներ տալը և գրավի չափերը։ Այդ զրույցը, ինչպես և Վանեցյանի՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ ավելի վաղ հրապարակված հեռախոսազրույցը, հասարակական մեծ արձագանք ստացան։ «Դուք ԱԱԾ-ն վերածել եք «ՆԿՎԴ»-ի»,- Փաշինյանին դիմելով՝ ասել էր ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում անցկացված բանավեճի ընթացքում։
Այդ օրը հրապարակվել էր Վանեցյանի հեռախոսազրույցը Փաշինյանի հետ, որի ընթացքում որոշել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքի հարցը։
Այդ ձայնագրությունն ամենախոսուն վկայությունն է, որ մեր երկրում արդարադատությունը գործում է քաղաքական պատվերով, դատեր է իրականացնում երկու ուժային կառույցների ղեկավարների թելադրանքով։ Այս մասին գրում է Голос Армении-ն։
7 րոպե տևողությամբ ձայնագրությունում Վանեցյանը, բացի մնացյալից, խոսում է նաև դատավորի մասին, որը «մի քիչ վախենում է», և իր տված խորհրդի մասին։ «Նայիր՝ որտեղ կան թույլ տեղեր, ու զանգի ինձ»։
Պինոչետը, Պոլ Պոտը և Դոկ Դյուվալիեն հանգստանում են: Փաշինյանական հայկական արդարադատության ֆոնին մարում են բոլոր ազգերի և ժամանակների բռնապետերը՝ բոլորը միասին և առանձին-առանձին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Голос Армении-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը