06 11 2018

Ոչ սրբերին հուղարկավորել են եկեղեցու տարածքում․ հարուցվել է քրեական գործ

Ոչ սրբերին հուղարկավորել են եկեղեցու տարածքում․ հարուցվել է քրեական գործ

ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու հատուկ պահպանվող տարածքում կատարված հուղարկավորությունների խնդիրը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետության պահպանության ներքո գտնվող եկեղեցու տարածքում 1994-2017 թվականների ընթացքում պարբերաբար անհայտ անձանց կողմից առանց թույլտվության իրականացվել են ապօրինի հուղարկավորություններ: Դրանց հետևանքով վնասվել է  պատմամշակութային հուշարձանը, խաթարվել վերջինիս տարածքի ամբողջականությունը: 

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք բերվված տվյալներն առերևույթ պարունակում են պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները վնասելու հանցավոր արարքի հատկանիշներ՝ փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ