«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցը՝ ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի, վարույթ է ընդունվել: Մինասյանը պահանջվում է անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանը։ Այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Վահագն Գրիգորյանը։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ հայցը դատարանը հետ էր վերադարձրել՝ հայցադիմումում առկա թերությունների պատճառով: Փաստաբանը հաղորդել է, որ բողոքարկել են որոշման դեմ, ինչպես նաև կրկին հայցադիմումը ներկայացրել, որը դատարանն արդեն վարույթ է ընդունել: «Ինձ համար՝ որպես փաստաբան, անընդունելի է, որ դատարանը կարող է այդ պատճառաբանությամբ հայցը վերադարձնել, քանի որ ծանուցման հասցեն նշելը պարտադիր չէ»,- ասել է նա։
Դատական նիստը կկայանա նոյեմբերի 19-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը