Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մարտի 1-ի» գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը: Վահագն Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հաղորդել էր, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար:
Տեղեկացնենք, որ Վահագն Հարությունյանը առաջադրված մեղադրանքն ապօրինի և անձնական բնույթի հետապնդում է համարել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը