01 11 2018

Սասուն Խաչատրյանը ստում է․ սա անձնական բնույթի հետապնդում է․ Վահագն Հարությունյան

Սասուն Խաչատրյանը ստում է․ սա անձնական բնույթի հետապնդում է․ Վահագն Հարությունյան

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված՝ քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը Slaq.am-իհետ զրույցում նշեց, որ իր նկատմամբ հայտարարված հետախուզումն ապօրինի է:

«Սասուն Խաչատրյանի հայտարարությունն առհասարակ ապօրինի է. հետախուզման հետ կապված ասեմ՝ առաջին ծանուցումը ստանալու պահից իմ ներկայացուցչի միջոցով, հետո նաև անձմաբ, մշտապես գտնվել ենք կապի մեջ ՀՔԾ քննիչների հետ, մասնավորապես՝ առաջին ծանուցումը երբ որ ստացա դեռևս սեպտեմբեր ամսին գրավոր պարազաբանեցի, որ բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվայում, անհրաժեշտության դեպքում կտրամադրեմ և՛ իմ բնակության վայրի, և՛ մանրամասն տվյալներ, որոնք անհրաժեշտ են:

Ոչ մի արձագանք չունեցանք, այսինքն ենթադրեցինք ու այլևս չի հետաքրքրում տվյալները, դրանից հետո ծանուցագիր ուղարկեցին ամսի 30-ին նորից պարզաբանեցինք, որ գտնվում եմ Մոսկվայում և իմ ներկայաոցուցիչը գրավոր ներկայացրեց ՀՔԾ՝ վերահաստատելով նախորդ տեղեկատվությունը, ավելին նշելով, որ կտրամադրեն լրացուցիչ տեղեկատվություն, ինչը իրենց հետաքրքիր է: Հաջորդ օրը , այսինքն երեկ առավոտյան (ու ընդ որում փաստենք, որ վկան չունի պարտավորություն՝ տվյալները հայտնելու գտնվելու վայրի և այլնի մասին) ,ամեն դեպքում անհրաժեշտ համարելով երեկ առավոտյան ես ինքս զանգեցի ՀՔԾ 2 քննիչներին , ովքեր ծանուցագրերը ուղարկել են և նրանց ոչ միայն վերահաստատեցի ներկայացվածը և հեռախոսահամարը, որպեսզի նրանք հնարավորության դեպքում կարողանան կապ հաստատել...

Այս ամենից հետո քննիչներից որևէ մեկը նույնիսկ ակնարկ չի անում և որևէ կերպ չի մեկնաբանում, որ խոսք կա մեղադրանքի և առավել ևս հետախուզման հետ կապված: Ընդհանրապես հետախուզման 2 հիմք ունենք. անձը կամ պետք է թաքնվի, կամ խուսափի ներկայանալ:

Մի խոսքով եղածը կարելի է աբսուրդ , անհեթեթություն, զավեշտ համարել, քանի որ քրեկան դատավարության կամ իրավաբանության հետ ոչ մի աղերս չունեն, սա անձնական բնույթի հետապնդություն է, և շատ վատ որակի, Սասուն Խաչատրյանը ստում է. ի՞նչ գործ ունի քննչական ծառայության պետը քրեական գործով մեկնաբանություններ է անում, քրեական գործով տեղեկատվություն է հայտնում, այն էլ՝ անհիմն, ո՞վ է նրան էդ իրավունքը տվել: Խնդրենք Սասուն Խաչատրյանին Քրեական դատավարության օրենսգիրքը մեկ-մեկ կարդա և հասկանա քննչական պետի լիազորությունները առհասարակ. ո՞վ է Սասուն Խաչատրյանը, որ մեկնաբանություններ է անում , նա ստում է ու գնալով համոզվում ես, որ Սասունը մնում է Սասուն, ասելու բան չկա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Slaq.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ