22 10 2018

16 ընտրախախտման դեպքով նյութեր են նախապատրաստվում

16 ընտրախախտման դեպքով նյութեր են նախապատրաստվում

Կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի 16 իրավախախտման դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է ՀՀ դատախազությունը։

ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազությունում ուսումնասիրել են 2018թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 08.00-ից մինչև ժամը 20.00-ը Երևանի ավագանու հերթական և արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերը: Ըստ այդմ՝ արձանագրվել է ընտրական առերևույթ իրավախախտման 33 դեպք, որից 9-ը՝ ԶԼՄ հրապարակում, 14-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգ կամ տրված հաղորդում, 10-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի զեկուցագիր:Առերևույթ իրավախախտման նշված 33 դեպքից՝

• 11-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն,

• 3-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելուն,

• 5-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն,

• 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը,

• 1-ը՝ ընտրակաշառք տալուն,

• 1-ը՝ կեղծ քվեաթերթ հանձնելուն,

• 1-ը՝ ընտրողների ցուցակը քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտմանը,

• 8-ը՝ այլ դեպքերի:Ըստ մարզերի՝ արձանագրվել է առերևույթ իրավախախտման դեպքերի հետևյալ պատկերը.

• Կոտայքի մարզ՝ 9 դեպք, որից 2-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 5-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու, 2-ը՝ այլ: 

• Գեղարքունիքի մարզ՝ 4 դեպք, որից 3-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու, 1-ը՝ այլ,

• Սյունիքի մարզ՝ 10 դեպք, բոլորն էլ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու,

• Արմավիրի մարզ՝ 10 դեպք, որոնցից 1-ը՝ կաշառք տալու, 1-ը՝ ընտրողների ցուցակը քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտման, 1-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 1-ը՝ կեղծ քվեաթերթ հանձնելու, 5-ը՝ այլ: 

Արձանագրված 33 ընտախախտումներից 17-ը պարունակել են ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանցում ներկայացված հանգամանքները պարզելու և քրեադատավարական ընթացակարգերի ապահովման հիմքերի առկայությունը հստակեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են ստուգողական գործողություններ:16 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր՝ դրանցով քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու և ընթացքը լուծելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ