17 10 2018

Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանն ազատ է արձակվել

Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանն ազատ է արձակվել

Հոկտեմբերի 16-ին դատարանը բավարարել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի պաշտպանի՝ 5 միլիոն դրամ գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդությունը:

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն էր արվել փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում, որտեղ հայտնաբերվեր էր զինամթերք: Խուզարկությունից հետո ձերբակալվել էին Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը:

Այնուհետև նույն մեղադրանքն էր առաջադրվել նաև Հենրիկ Աբրահամյանին, վերջինիս նկատմամբ խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Այնուհետև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր, որ գտնված զենքն առնչություն չունի «Մարտի 1-ի» հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ