16 10 2018

Տուժողները

Տուժողները

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը:  

Տռուզյանը նշել է, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենը հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում գաղտնալսումից մանրամասներ էր ներկայացրել։ 

«Գաղտնալսման շարժառիթը եղել է իմ հրաժարականը: Փորձում են իմ և ԱԱԾ վարկանիշը գցել: Բովանդակության մասով կարող եմ պարզաբանումներ տալ բոլորին և միշտ։ Քննչական կոմիտեում իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ ես և Սասուն Խաչատրյանը նշված օրը ունեցել ենք 10 զանգ։ 8 անգամ ինքն է ինձ զանգահարել, 2 անգամ՝ ես։ Մենք մեկ խոսակցություն չենք ունեցել, որը 8 րոպե 40 վայրկյան է։ Մեր ամենաերկար խոսակցությունը 2,5 րոպե է տևել և այդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժված են ու ներկայացված որպես մեկ խոսակցություն։

Ինչ վերաբերում է իմ հայտնի արտահայտությանը, ասել եմ՝ «ուզես-չուզես պետք է տաս», դա էլ եմ ուզում պարզաբանել։ Արդեն իսկ հայտնի է, որ դատավորի անունը Վաչե Մարգարյան է, ես ասում եմ Հրաչ։Հրաչը ասում եմ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարին։ Նրա անունը Հրաչ է, չեմ էլ ճանաչում իրեն, մամուլի ասուլիսի ժամանակ կողքներիս նստած տղան է։ Ես Սասուն Խաչատրյանին ասում եմ՝ «Հրաչն, ի՞նչ ա ասում», պատասխանում է՝ «Հրաչն ասում ա՝ հիմնավոր ա», ասում եմ՝ «դե ուրմեն, ուզի-չուզի՝ պետք ա տա»:

Ես դատավորի հետ չեմ խոսել և առհասարակ չեմ խոսում»,- ասել էր Արթուր Վանեցյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ