Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 10-ին ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը դադարեցրին հացադուլը: Նրանք հացադուլ էին հայտարարել իրենց կալանքից ազատ արձակելու պահանջով:
Նստի ընթացքում Պավել Մանուկյանի պաշտպանները միջնորդեցին նրան մեկ միլիոն գրավի դիմաց ազատ արձակել:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալուց հետո հայտնեց միջնորդությունը բավարարելու մասին:
Պավել Մանուկյանն ազատ կարձակվի կալանքից 1 մլն դրամ գրավի դիմաց: Դատարանի դեպոզիտ հաշվին մեկ մլն դրամ վճարելուց հետո Մանուկյանն ազատ կարձակվի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը