09 10 2018

Սամվել Մայրապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. Tert.am

Սամվել Մայրապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. Tert.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Սամվել Մայրապետյանի պաշտպաններից Կարեն Բատիկյանը:

«Դատարանում քննվում է ներկայացված Մայրապետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, քիչ անց դատական նիստը կվերսկսվի: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն»,-ասաց Բատիկյանը:

 

Նա հայտնեց, որ Մայրապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել էր գործարար Սամվել Մայրապետյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ