03 10 2018

ՄԻՊ-ը ՁՎՊ-ներում խնդիրներ է արձանագրել

ՄԻՊ-ը ՁՎՊ-ներում խնդիրներ է արձանագրել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի և Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ից:

Այցերի ընթացքում ստուգվել են նշված վայրերում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:Մշտադիտարկման ենթարկված ՁՊՎ-ներում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են՝

  • մերձավոր ազգականների հետ ապակե միջնորմով տեսակցությունների տրամադրման և դրանց հսկման հետ
  • ազատությունից զրկման վայր ցանկացած մուտքի ժամանակ բժշկական զննության կազմակերպման.
  • վերանորոգման աշխատանքների անհրաժեշտության հետ և այլն:

Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են նշված հաստատությունների վարչակազմերի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

Մշտադիտարկումների ընթացքում կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չեն ստեղծվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ