22 09 2018

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության բաժին

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության բաժին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող անկախ մշտադիտարկման շրջանակներում սեպտեմբերի 22-ին արձանագրվել են ընտրական գործընթացներին առնչվող դեպքերը: Իրականացվում է նաև զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների ուսումնասիրություն:

Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին է ուղղվել մեկ զանգ՝ կապված ընտրացուցակների հետ և մեկ ահազանգ՝ կապված Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ:

Վերջին ահազանգը ներկայացրել է ԱԺ պատգամավոր, Երևանի քաղապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Նրա հաղորդման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ տեղեկատվությունը սուտ մատնություն է։ Քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջել է բացահայտել սուտ մատնություն կատարած անձին, իսկ չբացահայտելու դեպքում՝ հրաժարական տալ:

Հիշեցնենք, որ ԲՀԿ–ի Աջափնյակի գրասենյակում խուզարկություն է կատարվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ